Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

Սևանա լճի մակարդակը ապրիլ ամսին բարձրացել է 11 սմ-ով

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի ապրիլի 1-ից մինչև 30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սմ-ով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկագրից, 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 35 սմ բարձրության վրա, ինչը թեև 4 սմ-ով ցածր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 11 սմ-ով բարձրացել է այս տարվա ապրիլի 1-ին գրանցված նիշից։

2024 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 62 մլն 553 հազար խմ ջուր, որից 42 մլն 644 հազար խն-ը՝ միայն ապրիլ ամսի ընթացքում։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]